Տեղադրումից առաջ, հետո և ընթացքում կլիմայական պայմանները սենյակում պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
Տեղադրումից առաջ, առանց փաթեթները բացելու, 48 ժամ լամինատե հատակը թողնել սենյակում, որտեղ դրանք պետք է տեղադրվեն:
Բոլոր մակերեսները պետք է համապատասխանեն ընդհանուր տեխնիկական բնութագրերին և ելնելով գործող չափանիշների տեսակետից՝ պիտանի լինեն հատակածածկմանը: Մակերեսը երեսարկման համար նախապատրաստելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի հետևյալ պահանջներին.
Բացի անկար հատակից, որպես երեսարկվող մակերես կարող են ծառայել նաև ՊՎՔ հատակները, լինոլեումե, ռետինե կամ փայտե մակերեսները, եթե դրանք բավարարում են վերը նշված պայմանները:
Ոչ պիտանի հիմքեր են համարվում տեքստիլից հատակածածկույթները: Սահմանափակ պիտանի են համարվում էլեկտրական ջեռուցումամբ տաք հատակները:
Լամինատե հատակածածկույթը կարող է տեղադրվել ջրային ջեռուցմամբ հատակներին: Այս դեպքում օգտվեք ջրային ջեռուցմամբ հատակներ արտադրողի հրահանգներից:
Էլեկտրական ջեռուցմամբ հատակները սկզբունքորեն պիտանի են լամինացված հատակների հետ օգտագործման համար, եթե ջեռուցման տարրերը ներդրված են անկար հատակի մեջ կամ բետոնե շերտի մեջ, և տեղադրված չեն նրա վրա ժապավենաձև էլեկտրական տաքացուցիչի տեսքով:
Ուշադրություն. Մակերեսի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 28°C:
Էլեկտրական ջեռուցիչների հիմքի վրա գործող տաք հատակները կարող են պիտանի լինել լամինացված հատակների հետ օգտագործվելու համար, եթե ջեռուցիչի արտադրողը երաշխավորում է, որ մակերեսի ջերմաստիճանը երբեք չի գերազանցի 28°C: Ժապավենաձև էլեկտրական տաքացուցիչի հիմքի վրա գործող ստանդարտ տաք հատակները ջերմ աստիճանի ծայրահեղ փոփոխությունների դեպքում արտադրում են շատ ավելի բարձր ջերմաստիչան, քան 28°C, և հետևաբար համարվում են երեսապատման համար ոչ պիտանի հիմք:
Զննեք հատակակտորները, գտեք նրանց վրա ակոսը (A) և սանդերքը (B):
Առաջին շարքի երեսարկումը սկսեք սենյակի ձախ անկյունից: Հավաքեք այնպես, որ սանդերքով (B) հատակակտորի երկու կողմերը լինեն դեպի պատը: Երեսարկումը սկսելիս տեղադրեք պահանդներ՝ պատից համապատասխան հեռավորությունը պահպանելու համար:
Հավաքեք շարքը՝ հատակակտորները միմյանց միացնելով լայնակի կողմով, հետևյալ ձևով. առաջին և յուրաքանչյուր հաջորդ տեղադրվող հատակակտորին միացրեք նորը՝ անկյան տակ մտցնելով սանդերքը՝ արդեն տեղադրված հատակակտորի ակոսի մեջ: Այնուհետև իջեցրեք տեղադրվող հատակակտորը այնքան, մինչև այն ամբողջովին նստի հատակին:
Չափեք առաջին շարքի վերջին հատակակտորի վրա ցանկալի երկարությունը և սղոցեք կտորը չափած տեղով: Սկսեք երկրորդ շարքի տեղադրումը առաջին շարքի վերջին կտորի մնացորդից, եթե նրա երկարությունը 200մմ պակաս չէ: Բոլոր հետագա շարքերի երեսարկումը պետք է սկսել նախորդ շարքի հատակակտորի մնացորդով:
Ուշադրություն. Երեսարկման ժամանակ ամեն հաջորդ շարքի հատակակտորների եզրափակիչ հոդերը պետք է շեղված լինեն յուրաքանչյուր հաջորդ տողի հատակակտորներից առնվազն 200մմ: Փորվածքներով և / կամ հատուկ դեկորով (օրինակ, մոդելավորման սալիկների) ծածկույթներ տեղադրելիս անհրաժեշտ է հետևել, որ շեղումը լինի հավասարաչափ և համապատասխանի փորվածքին և նկարին:
Երկրորդ և հետագա շարքերը տեղադրումը սկսեք հատակակտորներից՝ միմյանց միացնելով լայնակի կողմով:
Շարքը հավաքվելուց հետո բարձրացրեք այն, անկյան տակ՝ նախորդ շարքի ակոսի մեջ մտցրեք սանդերքը և իջեցրեք, մինչև շարքի ողջ երկարությամբ կողպեքի փակվելը:
Որպեսզի վերջին շարքի տարրերը առավել ճշգրիտ կտրել.
Հասարակական և առևտրային շենքերի հատակի երեսարկման ժամանակ պետք է հաշվի առնել այդպիսի շինություններին բնորոշ միջին խոնավության մակարդակը: Այդ դեպքերի համար նախատեսված է տարրերի ամրացումը հատուկսոսնձի միջոցով: Սոսինձը քսվում է էվերինեզրինայնպես,որտեղադրման ժամանակ սոսնձի մնացորդը դուրս գա դեպի վեր տարրերի բոլոր կարերից: Սոսնձի մնացորդները կարելի էհեռացնել ամնիջապես կամ մի քիչ չորանալուց հետո:
Ուշադրություն. Համոզվեք, որ սոսինձը քսելուց հետո հատակակտորների միջև չեն մնացել անցքեր:
Խորհուրդ է տրվում կարճեցնել դռների կողատուփերը լամինատե ծածկույթի և տակդիրի ընդհանուր բարձրության չափով: Այնուհետև հատակները պետք է տեղադրել այնպես, որ հատակակտորը մտնի դռան կողատուփի տակ՝ միաժամանկ պահպանելով փոխհատուցողական անցքը (8 -10 մմ) հատակի պատի և /կամ մյուս պատի միջև: Այն դեպքում, երբ դուք ավարտում եք տեղադրումը այդպիսի դռան շրջանակի մոտ, ապա այդ հատվածում հարկավոր է կտրել արդեն տեղադրված հատակակտորի ակոսի դուրս եկող ներքին հատվածի փականը, որպեսզի նոր հատակակտորը կարողանա տեղադրվել հավասար պառկած (տես նկար 9):Այդ հատվածում միացումը ապահովվում է հատուկ սոսնձի միջոցով:
Եթե դռան շրջանակը չի կարող կարճեցվել, օրինակ՝ մետաղյա շրջանակները, լամինատե հատակի ու պատի և/ կամ այլ հատակի միջև կարերը պետք է լցվեն առաձգական զանգվածով կամ փակված լինեն համապատասխան եզրափակող պրոֆիլներով:
* Երաշխիքը տարածվում է լամինատի մակերեսի մաքրման վրա
1) Կարգը
2) Երաշխիքային ժամկետը՝ տնային օգտագործման
3) Երաշխիքային ժամկետը՝ առեւտրային օգտագործման